Logo

Ռոմանո. Էնդրիկը տեղափոխվում է Ֆրանսիա

10:25 / 12.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը հունվարին վարձավճարով կտեղափոխվի «Լիոն», գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են: Էնդրիկը խաղաժամանակ ստանալու համար է ցանկանում մրցաշրջանի մյուս հատվածն անցկացնել ֆրանսիական թիմում, «Ռեալն» էլ համաձայն է գործարքին, բայց պայմանագրում տրանսֆերային իրավունքի գնման կետ չի ներառվի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Էնդրիկը համոզված է, որ «Լիոնն» իր զարգացման համար լավագույն ակումբն է և արդեն զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ