«Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերը կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ ավարտվում է հուլիսի 1-ին, և խաղացողն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։
31-ամյա պաշտպանը մոնեգասկյան ակումբի հետ կկնքի համաձայնագիր՝ 2027թ. հունիսի 30-ը ներառյալ ժամկետով։ Պայմանագրում նաև հատուկ կետ կլինի համագործակցությունը ևս մեկ տարով շարունակելու վերաբերյալ։
Էրիկ Դայերը «Բավարիա» է տեղափոխվել 2024թ. հունվարին, 45 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։


