Logo

Էզեն կարող է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ

13:22 / 12.08.2025Ֆուտբոլ
null

«Քրիստալ Փելասի» վինգեր Էբերեչի Էզեն կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Լոնդոնյան ակումբը վերսկսել է բանակցությունները 27-ամյա խաղացողի հետ, երբ թիմից հեռացել է Հյոն Մին Սոնը, իսկ Ջեյմս Մեդիսոնը վնասվածք է ստացել:

Էզեն դեմ չէ «Տոտենհեմ» տեղափոխվելուն, բայց «Քրիստալ Փելասը» դեռևս հստակ դիրքորոշում չունի: 2 օր առաջ անգլիացին «Քրիստալ Փելասի» կազմում հաղթել է «Լիվերպուլին» և նվաճել երկրի Սուպերգավաթը: Էզեն «Արծիվների» կազմում անցկացրել է 168 խաղ և խփել է 40 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ