ՖԻՖԱ-ն արդարացրել է «Ալ Նասրին» և հանել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի տրանսֆերային արգելքը, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ֆուտոլիստների գրանցման արգելքը դուրս է եկել, իսկ գործը վերջնականապես փակվել է: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն պատժել էր Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատարին` զրկելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունքից:
Որոշումը կայացվել է այն հիմքով, որ ֆուտբոլիստների տրանսֆերների վերաբերյալ խնդիրները լուծում են ստացել: Առաջիկա տրանսֆերային պատուհանից սկսած՝ «Ալ Նասրը» կարող է ազատ գործել տրանսֆերային շուկայում:


