Logo

Ռոմանո. Գատուզոն պաշտոնանկ է արվել

16:05 / 19.02.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մարսելի» ղեկավարությունը նման որոշում կայացրել է Լիգա 1-ի 22-րդ տուրում «Բրեստից» կրած պարտությունից (0-1) հետո։

Իտալացի մասնագետը ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակվել է 2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ «Մարսելը» նրա գլխավորությամբ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 22 խաղում վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։

Ըստ աղբյուրի` Գատուզոյին փոխարինելու համար պրովանսյան ակումբը բանակցություններ է վարում Ժան-Լուի Գասեի հետ։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընթացքում հեռացվել էր Կոտ դ'Իվուարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ