Սեպտեմբերին անգլիական «Վեսթ Հեմից» հեռացված Գրեհեմ Փոթերը մոտ է Շվեդիայի ազգային հավաքականը գլխավորելուն, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիացի մասնագետի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև բանակցությունների վերջին փուլն է ընթանում: «Չելսիի» նախկին մարզչի հետ կարճաժամկետ պայմանագիր կստորագրվի:
🚨🇸🇪 Swedish Federation closing in on appointing Graham Potter as new head coach.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) October 17, 2025
Initial short term deal until March to focus on getting to the World Cup 2026.
Potter wants to help the country that gave him his break in football. Talks at final stages. pic.twitter.com/S0UZfbE0Yq
Շվեդները ցանկանում են որակավորվել աշխարհի 2026 թվականի առաջնությանը: Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբում Շվեդիայի հավաքականը 4 խաղից հետո 1 միավորով վերջին` չորրորդ տեղում է: Շվեդները դեռևս կարող են պայքարել երկրորդ տեղի համար, ինչը թույլ կտա անցկացնել անցումային փլեյ-օֆֆի խաղեր: Երկրորդ տեղում գտնվող Կոսովոյի հավաքականը 7 միավոր ունի:
Օրեր առաջ Կոսովոյի թիմին տանը 0-1 հաշվով պարտվելուց հետո Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Յոն-Դալ Թոմասոնը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


