«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը վարձավճարով հանդես կգա «Էվերթոնում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանավոր համաձայնության են հասել։ Գործարքում չի ներառվի տրասնֆերային իրավունքի գնման կետ։
Անգլիացի վինգերը մանկունիական գրանդ է տեղափոխվել 2021թ. օգոստոսին, 157 խաղում խփել է 17 գոլ, կատարել 23 ասիստ։


