«Բայերի» գլխավոր մարզիչ կնշանակվի Կասպեր Հյուլմանը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լևերկուզենյան ակումբը համաձայնության է հասել 53-ամյա մասնագետի հետ։ Կողմերը պայմանագիր են ստորագրել։
Դանիացի մասնագետը սեպտեմբերի 10-ից կսկսի աշխատանքը գերմանական ակումբում։ Նա պաշտոնում կփոխարինի Էրիկ Տեն Հագին։
Հյուլմանի վերջին աշխատավայրը Դանիայի ազգային հավաքականն էր, որը նա մարզել է 2020-2024թթ.։


