Logo

Ռոմանո. Ինձագին «Ինտերի» ղեկավար կազմի հետ կքննարկի իր ապագան

15:57 / 01.06.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հաջորդ շաբաթվա սկզբին միլանյան ակումբի տնօրենների խորհրդի հետ կքննարկի իր մարզական ապագան, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալացի մասնագետն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալից»: 49-ամյա մասնագետը 2021 թվականի հուլիսից է գլխավորում իտալական գրանդը:

«Ինտերը» նախօրեին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել էր ֆրանսիական ՊՍԺ-ին, որն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ակումբային գլխավոր եվրագավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ