Ֆրանսիական «Մարսելն» ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Թիմոթի Վեայի տրանսֆերի հարցում համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուսի» հետ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
25-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով կմիանա ֆրանսիական ակումբին, որը կվճարի 1 միլիոն եվրո: Մրցաշրջանի ավարտից հետո «Մարսելը» նրա տրանսֆերային իրավունքը 14 միլիոնով ձեռք բերելու պարտավորություն կունենա:
Ջորջ Վեայի որդին պատրաստ է միանալ «Մարսելին»: Նա 2023 թվականից է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ:


