Logo

Ռոմանո. Կայսեդոն «Լիվերպուլին» հայտնել է, որ ցանկանում է միանալ միմիայն «Չելսիին»

15:22 / 11.08.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Բրայթոնի» էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն «Լիվերպուլին» հայտնել է, որ ցանկանում է միանալ միմիայն «Չելսիին», հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

21-ամյա ֆուտբոլիստը դեռևս մայիսին անձնական պայմանագրի շուրջ համաձայնության էր եկել լոնդոնյան ակումբի հետ: Նա որոշել է պահել խոսքն ու կհամաձայնի միայն «Չելսի» տեղափոխության տարբերակին:

«Չելսին» իր հերթին պատրաստվում է տրանսֆերային հերթական առաջարկը կատարել «Բրայթոնին»՝ գործարքն ավարտին հասցնելու համար:

Մոյսես Կայսեդոն «Բրայթոնի» ֆուտբոլիստ է 2021 թվականից, Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 37 խաղ, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում, 10 անգամ զգուշացվել դեղին քարտով: Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ