Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Լեոնից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մեքսիկական ակումբն ու կոլումբացի ֆուտբոլիստը չեն երկարաձգի 2026թ. հունվարի 1-ին լրացող պայմանագիրը. 34-ամյա կիսապաշտպանը կդառնա ազատ գործակալ։
Խամեսն արդեն վերջին հանդիպումն անցկացրել է «Լեոնում»` նոյեմբերի 9-ին «Պուեբլայի» դեմ Մեքսիկայի առաջնության Ապերտուռայի 17-րդ տուրի խաղում (1-2) կատարելով ասիստ։
Անվանի ֆուտբոլիստը «Լեոնում» հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 34 խաղում գրանցել է 5 գոլ ու 9 ասիստ։


