Logo

Ռոմանո. Կիմ Մին Ջեն կարող է հեռանալ «Բավարիայից»

21:20 / 23.04.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է հեռանալ ակումբից, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հարավկորեացի ֆուտբոլիստը մյունխենյան գրանդում անձեռնմխելիի կարգավիճակ չունի։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ։

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները նույնպես սկսել են դիտարկել 28-ամյա պաշտպանին ձեռք բերելու տարբերակը։

Մին Ջեն «Բավարիա» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 78 խաղում խփել 4 գոլ, կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ