Logo

Ռոմանո. Կոլո Մուանին հանդես կգա Անգլիայում

17:47 / 01.09.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Տոտենհեմում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդոնյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի վարձակալության համար կվճարի 5 միլիոն եվրո։ Գործարքում չի ներառվի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման կետ։

26-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով հանդես է եկել «Յուվենտուսում», 22 խաղում խփել է 10 գոլ, կատարել 3 ասիստ։

2023թ. սեպտեմբերին «Պարի Սեն-Ժերմենը» Կոլո Մուանիի տեղափոխության համար Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» վճարել է 95 միլիոն եվրո։ Նա փարիզյան գրանդում 54 խաղում գրանցել է 11 գոլ ու 7 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ