Անտոնիո Կոնտեն կգլխավորի Լոնդոնի «Տոտենհեմը»՝ հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լրագրողի տեղեկություններով՝ գործարքը հաստատված է, կողմերի միջև պայմանագիրը կկնքվի երեքշաբթի:
Կոնտեն ու «Տոտենհեմը» կկնքեն պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2023 թվականի ամառ: Կողմերն արդեն բանավոր պայմանավորվածություն ունեն:
Ռոմանոն ընդգծում է, որ գործարքի կայացման հարցում առանցքային դեր է խաղացել լոնդոնյան ակումբի տնօրեն Ֆաբիո Պարատիչին: