Logo

Ռոմանո. «Լիվերպուլի» դարպասապահը կտեղափոխվի «Բրենթֆորդ»

20:55 / 01.06.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» դարպասապահ Քուիվին Կելեհերը կարիերան կշարունակի «Բրենթֆորդում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբներն իռլանդացի դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնություն ունեն։ «Բրենթֆորդը» Կելեհերի տեղափոխության համար մերսիսայդյան գրանդին բոնուսները ներառյալ կվճարի 18 միլիոն եվրո։

26-ամյա Կելեհերը «Լիվերպուլի» համակարգում է 2015թ. հուլիսից։ Նա թիմում 67 խաղից 24-ում դարպասն անառիկ է պահել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ