«Լիվերպուլը» համաձայնեցրել է «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մերսիսայդյան գրանդի համար գործարքը, պարգևավճարները ներառյալ, կարժենա 150 միլիոն եվրո։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն։
Transfermarkt-ի տվյալներով` գործարքը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Էնցո Ֆեռնանդեսի ռեկորդը։ 2023թ. ձմռանը «Չելսին» արգենտինացի ֆուտբոլիստին «Բենֆիկայից» ձեռք էր բերել 121 միլիոն եվրոյով։
Վիրցը «Բայերում» 197 խաղում 57 գոլ է խփել, 65 ասիստ կատարել։