Logo

Ռոմանո. «Լիվերպուլը» բանակցություններ է սկսել Սոբոսլայի հետ

13:23 / 08.11.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել ակումբի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի հետ, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մերսիսայդյան գրանդը բանակցություններ է սկսել հունգարացի ֆուտբոլիստի հետ։ Ակումբը շատ գոհ է 25-ամյա կիսապաշտպանի խաղից։

Բանակցությունները նախնական փուլում են, բայց կողմերը համագործակցությունը շարունակելու հարցում դրական են տրամադրված։

«Լիվերպուլը» մտադիր է նաև բարելավել իր ֆուտբոլիստի աշխատավարձը։

Սոբոսլայն անգլիական ակումբ է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 109 խաղում գրանցել է 17 գոլ ու 19 ասիստ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ