Logo

Ռոմանո. Լոպետեգին կգլխավորի Կատարի հավաքականը

21:27 / 30.04.2025Ֆուտբոլ
null

Իսպանացի անվանի մասնագետ Խուլիեն Լոպետեգին կստանձնի Կատարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսը ներառյալ։

58-ամյա մարզչի վերջին աշխատավայրը եղել է «Վեսթ Հեմը», որտեղից հեռացել է 2025թ. հունվարին։ Նախկինում նա մարզել է նաև «Վուլվերհեմփթոնը», «Սևիլիան», Մադրիդի «Ռեալը», «Պորտուն» և Իսպանիայի ազգային հավաքականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ