«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին 2025/26 մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Բայերում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լևերկուզենյան ակումբը վարձակալության ավարտին կունենա արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն։ «Բայերը» կվճարի Էչևերիի ամբողջ աշխատավարձը։
19-ամյա ֆուտբոլիստն առաջիկա 24 ժամվա ընթացքում կմեկնի Գերմանիա` նոր ակումբի համար բուժզննում անցնելու։
Էչևերին «Մանչեսթեր Սիթիին» միացել է 2025թ. հունվարի 1-ին, 3 խաղում խփել է 1 գոլ։


