«Մանչեսթեր Սիթին» ավարտին է հասցրել «Բորնմութի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի տրանսֆերային գործարքը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը վերջնական համաձայնության են հասել. «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերի համար կվճարի 75 միլիոն եվրո, իսկ Սեմենյոյի շաբաթական աշխատավարձը կկազմի 150 հազար ֆունտ:
Անտուան Սեմենյոն Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, խփել է 9 գոլ ու կատարել 3 ասիստ:


