Logo

Ռոմանո. «Ման. Սիթին» Էդերսոնի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ է ստացել

16:56 / 16.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է տեղափոխվել «Գալաթասարայ», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Թուրքական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար պաշտոնական առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիին» ու պատրաստ է վճարել մոտ 10 միլիոն եվրո։

Մանկունիական գրանդը պահանջում է ավելին. ակումբների բանակցությունները շարունակվում են։

Եթե Էդերսոնը հեռանա «Մանչեսթեր Սիթիից», անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ