Logo

Ռոմանո. «Ման. Յունայթեդն» ու «Բարսելոնան» չեն բանակցում

18:55 / 03.08.2025Ֆուտբոլ
null

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին մամուլում տարածված լուրը։

Ռոմանոյի տեղեկություններով` ակումբներն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցություններ չեն վարում։

22-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» հետ մինչև 2029թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր ունի։ Նա կատալոնական ակումբում 88 խաղում 19 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ