Logo

Ռոմանո. Մանչինին կվերադառնա մարզչական աշխատանքի

21:52 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Ռոբերտո Մանչինին կգլխավորի Կատարը ներկայացնող «Ալ Սադը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

2026թ. հուլիսին անբավարար արդյունքների դեպքում կողմերը կկարողանան երկկողմ համաձայնությամբ խզել պայմանագիրը։

Իտալացի մարզիչն ու ակումբի ներկայացուցիչները ստորագրել են գործարքի բոլոր փաստաթղթերը։ Մանչինին Դոհա կմեկնի նոյեմբերի 12-ին։

60-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականն էր, որտեղից հեռացել է 2024թ. հոկտեմբերին։ Նա մարզել է նաև Իտալիայի հավաքականը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», «Ինտերը», «Գալաթասարայը», «Մանչեսթեր Սիթին», «Լացիոն» և «Ֆիորենտինան»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ