Logo

Գեհիի տրանսֆերը «Լիվերպուլ» խափանվել է մեկ այլ տրանսֆերի ձախողման պատճառով

11:40 / 02.09.2025Ֆուտբոլ
null

«Քրիստալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիի տեղափոխությունը «Լիվերպուլ» վերջին պահին խափանվել է, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Քրիստալ Փելասը» պատրաստ էր բաժանվել Գեհիից այն դեպքում, եթե ձեռք բերեր «Բրայթոնի» պաշտպան Իգոր Ժուլիոյի տրանսֆերային իրավունքը: Սակայն Բրազիլացի պաշտպանի բուժզննումն «Արծիվների» համար խափանվել է, և «Քրիստալ Փելասը» հրաժարվել է Գեհիից բաժանվելուց:

Հետաքրքիր է այն, որ գործարքի խափանումից հետո Իգոր Ժուլիոն վարձավճարով տեղափոխվել է «Վեսթ Հեմ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ