Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նոր պայմանագրի հարցում բանակցություններ է վարում միայն ֆրանսիական ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Վստահ չեմ, որ իրավիճակը փոխվել է: Մեսին այս պահին բանակցություններ է վարում միայն ՊՍԺ-ի հետ: Նրանք հանդիպել են ֆուտբոլիստի հոր հետ, և նա ևս հաստատել է, որ կատալոնական «Բարսելոնայից» կամ այլ ակումբից չկա որևէ առաջարկ»,- Ռոմանոյի խոսքը մեջբերում է Caught Offside-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2021 թվականի օգոստոսից: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը փարիզյան թիմի կազմում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 14 ասիստ:


