«Միլանի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը, մեծ հավանականությամբ, կվիրահատվի, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մեքսիկացին կոճի խնդրի պատճառով արդեն մի քանի շաբաթ խաղադաշտ դուրս չի եկել: Սպասվում է, որ առաջիկա օրերին ակումբն ու ֆուտբոլիստը որոշում կկայացնեն վիրահատության վերաբերյալ:
Ընթացիկ մրցաշրջանում Խիմենեսն անցկացրել է 11 խաղ, խփել 1 գոլ և կատարել նույնքան ասիստ:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


