«Միլանի» պաշտպան Մալիկ Թիաուն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Նյուքասլ», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիական ակումբը գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 40 միլիոն եվրո. կողմերի բանակցությունները վերջին փուլում են։
24-ամյա պաշտպանը «Միլանում» է 2022 թ. օգոստոսից, 85 խաղում 1 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։


