«Վեսթ Հեմի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը կարիերան կշարունակի «Միլանում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոսոներին» մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի գերմանացի ֆուտբոլիստին։
Վարձակալության ավարտին իտալական գրանդը կունենա 32-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը 14 միլիոն եվրոյով գնելու պայմանագրային հնարավորություն, բայց այդ կետը չի պահանջի պարտադիր կատարում։ «Միլանը» կվճարի նաև ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը։
Ֆյուլկրուգը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 29 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


