Logo

Ռոմանո. «Միլանը» 39 միլիոնով տրանսֆեր կիրականացնի

19:21 / 05.08.2025Ֆուտբոլ
null

«Միլանը» ձեռք կբերի «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ռոսոներին» գործարքի հարցում ամբողջական համաձայնության է հասել և շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 39 միլիոն եվրո։

23-ամյա կիսապաշտպանն առաջիկա օրերին կմեկնի Իտալիա` բուժզննում անցնելու։

Արդոն Յաշարին «Բրյուգեում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 52 խաղում խփելէ 4 գոլ, կատարել 6 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ