Logo

Ռոմանո. «Միլանը» Բոնիֆեյսի տրանսֆերը ձախողելուց հետո մոտ է նոր հարձակվող ձեռք բերելուն

23:23 / 24.08.2025Ֆուտբոլ
null

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Կոնրադ Հարդերը մոտ է կարիերան «Միլանում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ռոսոներին» «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսի տրանսֆերը ձախողելուց հետո կենտրոնացել է Հարդերին ձեռք բերելու ուղղությամբ։

Իտալական գրանդի ու «Սպորտինգի» բանակցությունները վերջին փուլում են. գործարքը, հավելավճարները ներառյալ, կարժենա 27 միլիոն եվրո։

Դանիացի ֆուտբոլիստն առաջարկ ունի նաև «Ռենից», բայց նա ուզում է տեղափոխվել «Միլան»։

20-ամյա հարձակվողը «Սպորտինգում» է 2024թ. սեպտեմբերից, 51 խաղում 12 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ