Logo

Ռոմանո. «Մոնակոն» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Պոգբային

22:31 / 13.06.2025Ֆուտբոլ
null

«Մոնակոն» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Բանակցությունները շարունակվում են, կողմերը կարող են մինչև շաբաթվա ավարտը հասնել համաձայնության: «Մոնակոն» փորձում է նաև իրականացնել կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Պոգբան դոպինգային որակազրկման պատճառով մեկ տարուց ավելի խաղադաշտ դուրս չի եկել: 2018թ. աշխարհի չեմպիոնի որակազրկման ժամկետն ավարտվել էր մարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ