Logo

Ռոմանո. Մորատան պատրաստ է վերադառնալ Իտալիա, բայց ոչ «Միլան»

18:18 / 05.07.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել իտալական «Կոմո», հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Կոմոն» դեռևս պետք է ստանա Ստամբուլի «Գալաթասարայի» թույլտվությունը` Մորատայի վարձակալությունը վաղաժամկետ դադարեցնելու համար: Մորատայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ պետք է հանդիպեն թուրքական ակումբի ներկայացուցիչների հետ՝ համաձայնության գալու համար։

Մորատայի տրանսֆերային իրավունքը պատկանում է իտալական «Միլանին»: Իսպանացին 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածից է վարձավճարով հանդես գալիս Թուրքիայի չեմպիոնի կազմում:

Հիշեցնենք, որ «Կոմոն» գլխավորում է իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ