«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի խաղում (0-2) մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ բախման հետևանքով սրունքի փոքր ոսկորի կոտրվածք է ստացել, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կբացակայի 4-5 ամիս։



