Logo

Ռոմանո. «Նապոլին» Լուկակուին փոխարինող է գտել Անգլիայում

19:49 / 18.08.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» մտադիր է վարձավճարով ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալական գրանդից արդեն կապվել են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ավելի վաղ «Նապոլին» հայտնել էր, որ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ծանր վնասվածք է ստացել: Նա կենթարկվի ձախ ազդրի մկանային վիրահատության:

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն գրել էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի նվազագույնը երեք ամիս։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ