Անգլիական «Նյուքասլը» համաձայնեցրել է գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեի տրանսֆերը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Նյուքասլն» իր պատմության մեջ ամենախոշոր տրանսֆերը կիրականացնի` 85 միլիոն եվրո վճարելով Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար:
Կողմերը կստորագրեն երկարաժամկետ պայմանագիր:


