Logo

Ռոմանո. Պիոլին մոտ է պաշտոնանկությանը

12:54 / 03.11.2025Ֆուտբոլ
null

Ստեֆանո Պիոլին, մեծ հավանականությամբ, կհեռացվի «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ սոցցանցերում գրում է, որ պայմանագրի խզման հարցում «Վիոլան» և 60-ամյա մասնագետը բանակցում են։ Իտալացի մարզիչը պաշտոնանկության դեպքում կստանա փոխհատուցում։

Տոսկանական ակումբն Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 10 խաղում ոչ մի հաղթանակ չի տարել և 4 միավորով 19-րդ տեղում է։

Պիոլին այս տարվա հուլիսին է 6 տարվա դադարից հետո վերադարձել «Ֆիորենտինա»։ Նա ակումբը մարզել է նաև 2017-19 թվականներին։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ