«Մոնակոն» 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
32-ամյա ֆուտբոլիստն առաջիկա 24 ժամերին կմեկնի Մոնակո և բուժզննում կանցնի, ինչից հետո պայմանագիր կկնքի իր նոր ակումբի հետ:
Պոգբան դոպինգային որակազրկման պատճառով մեկ տարուց ավելի խաղադաշտ դուրս չի եկել և ունի ազատ գործակալի կարգավիճակ: 2018թ. աշխարհի չեմպիոնի որակազրկման ժամկետն ավարտվել էր մարտին:
Կարդացեք նաև՝


