Logo

Ռոմանո. «Քրիստալ Փելասն» ընդունել է «Արսենալի» առաջարկը

23:56 / 20.08.2025Ֆուտբոլ
null

«Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Արսենալ», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Զինագործները» 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել են 60 միլիոն ֆունտ, «Քրիստալ Փելասն» ընդունել է առաջարկը։

«Արսենալն» այժմ մոտ է անգլիացի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագիր համաձայնեցնելուն։ Նա ուզում է միանալ միայն «Զինագործներին»։

«Արսենալն» Էզեի համար մղվող պայքարում փորձում է խառնել «Տոտենհեմի» խաղաքարտերը։ Հյուսիսլոնդոնյան մյուս ակումբն արդեն տևական ժամանակ է՝ փորձում է գնել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը և շատ մոտ էր համաձայնության հասնելուն։

«Արսենալի»` Էզեի համար մղվող պայքարին միանալը պայմանավորված է ակումբի կիսապաշտպան Կայ Հավերցի վնասվածքով։ Գերմանացի ֆուտբոլիստն անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել։

Էզեն «Քրիստալ Փելասում» է 2020թ. օգոստոսից, 169 խաղում գրանցել է 40 գոլ ու 28 ասիստ։ Նա 2023թ. հունիսից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ