«Վիլյառեալի» վինգեր Յերեմի Պինոն կտեղափոխվի «Քրիստալ Փելաս», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան ակումբը «Դեղին սուզանավի» հետ ամբողջական համաձայնության է հասել և Պինոյի տեղափոխության համար կվճարի 30 միլիոն եվրո։ «Վիլյառեալը» կստանա նաև հավելավճար։
22-ամյա եզրայինը «Քրիստալ Փելասում» կփոխարինի «Արսենալ» տեղափոխված Էբերեչի Էզեին։
Պինոն «Վիլյառեալում» է 2019թ. հուլիսից, 170 խաղում խփել է 22 գոլ, կատարել 23 ասիստ։
Երիտասարդ ֆուտբոլիստը 2021թ. հոկտեմբերից հրավիրվում է Իսպանիայի ազգային հավաքական, որի կազմում 15 խաղում գրանցել է 3 գոլ ու 2 ասիստ։


