Մադրիդի «Ռեալի» պաշտպան Յակոբո Ռամոնը կարիերան կշարունակի «Կոմոյում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալական ակումբը համաձայնեցրել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 2,5 միլիոն եվրո։
Գործարքում կլինեն նաև պարգևավճարներ` պայմանավորված իսպանացու մրցելույթների արդյունավետությամբ։
«Արքայական ակումբը» հաջորդ երեք տարիներին հատուկ հրաժարագնով Ռամոնին վերադարձնելու իրավունք կունենա։ Իսպանական գրանդը կունենա նաև 50 տոկոս մասնաբաժին երիտասարդ ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից։
Ռամոնը «Ռեալի» համակարգում է 2013 թվականից։ Նա ակումբի հիմնական թիմում 6 խաղում 1 գոլ է խփել։