Մադրիդի «Ռեալը» Դին Հյոյսենի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Բորնմութի» հետ, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Արքայական ակումբը» կվճարի նրա պայմանագրով սահմանված 50 միլիոն ֆունտ հրաժարագինը։ Իսպանական գրանդը գումարը կարող է փոխանցել մաս-մաս` մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Գործարքը վերջնական ավարտին հասցնելու համար «Ռեալին» անհրաժեշտ է ստանալ նաև Հյոյսենի վերջնական համաձայնությունը։ Պաշտպանը բանակցությունների ժամանակ չի թաքցրել, որ ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ։
«Լոս Բլանկոսն» արդեն անձնական պայմանագիր է առաջարկել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին։
Կարդացեք նաև՝
- Էրիկ Դայերը կարիերան կշարունակի «Մոնակոյում»
- «Բորուսիան» գնել է Սվենսոնի տրանսֆերային իրավունքը
- Ջոնաթան Դեյվիդը կհեռանա «Լիլից»
- «Չելսին» Մարեսկայի վերաբերյալ որոշում է կայացրել
- Սիմոնսը պատրաստ է հեռանալ «Լայպցիգից»
- Daily Mail. Դե Բրույնեն առաջնահերթությունը տալիս է իտալական ակումբին
- Ջեյդոն Սանչոն կարող է հեռանալ Անգլիայից
- «Արսենալը» 71 միլիոն եվրոյի տրանսֆեր է իրականացնում. անգլիական մամուլ
- Ռոնալդուի նախկին թիմերից մեկը հետևել է նրա որդու նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում
- Marca. «Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստով
- Sky Sports. «Բայերն» ու «Ման. Սիթին» համաձայնության են հասել Վիրցի տրանսֆերի հարցում
- Relevo. Գվարդիոլան երազում է «Սիթիում» տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպանին