Logo

Ռոմանո. «Ռեալը» համաձայնեցրել է Դին Հաուսենի տրանսֆերը

20:04 / 16.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է անգլիական «Բորնմութի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Դին Հաուսենի տրանսֆերը, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

20-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և 5 տարվա պայմանագիր կստորագրի «Արքայական ակումբի» հետ: «Ռեալը» տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն ֆունտ:

Ընթացիկ մրցաշրջանում Հաուսենը մասնակցել է 34 խաղի, խփել երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ