Logo

Ռոմանո. «Ռեալը» Մաստանտուոնոյի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել

11:08 / 09.06.2025• Ֆուտբոլ
null

«Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Արքայական ակումբը» 17-ամյա ֆուտբոլիոտի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել «Ռիվեր Փլեյթի» հետ։ «Լոս Բլանկոսը» մաս-մաս կվճարի կիսապաշտպանի՝ պայմանագրով սահմանված 45 միլիոն դոլար հրաժարագինը։

Մաստանտուոնոն իսպանական գրանդի հետ պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։

«Ռիվեր Փլեյթը» ցանկանում է, որ պատանի ֆուտբոլիստը մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, դրանից հետո միայն միանա «Ռեալին»։ Կողմերն այդ հարցում դեռ պետք է բանակցեն։

Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» 61 խաղում 10 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նա Արգենտինայի ազգային հավաքականի պատմության մեջ պաշտոնական խաղերում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ Կիսապաշտպանը Չիլիի դեմ աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 15-րդ տուրի խաղում (1-0) դաշտ է դուրս եկել 17 տարեկան և 295 օրականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ