«Բարսելոնայի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը բաց կթողնի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիացի ֆուտբոլիստը վարակվել է գրիպով։ «Բլաուգրանայի» մարզչական շտաբը հուսով է, որ նա պատրաստ կլինի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի արտագնա խաղին։
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին և ժամը 19:15-ից կլինի «Ֆասթ Սպորտ 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


