Logo

Ռոդրին նոր վնասվածք է ստացել և կբացակայի տևական ժամանակով

11:47 / 09.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նոր վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի մինչև սեպտեմբերի կեսը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ռոդրին ավելի լավ է զգում, բայց «Ալ Հիլալի» դեմ խաղում (3-4) լուրջ վնասվածք է ստացել։

Նա սկսել էր ավելի լավ մարզվել։ Հուսով ենք` Ռոդրին հավաքականների խաղերից հետո հիանալի մարզավիճակում կլինի»,- նշել է անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Իսպանացի կիսապաշտպանը 2024թ. սեպտեմբերին «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի խաղում (2-2) ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք էր ստացել ու բաց էր թողել կես տարուց ավելի` 236 օր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ