Logo

Ռոմանո. Սպալետին կգլխավորի «Յուվենտուսը»

00:52 / 30.10.2025Ֆուտբոլ
null

Լուչանո Սպալետին կնշանակվի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Համաձայնագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե «Բիանկոներին» նվաճի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։

66-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրն Իտալիայի ազգային հավաքականն էր, որը մարզել է 2023-25թթ.։ Նախկինում նա գլխավորել է նաև «Նապոլին», «Ինտերը», «Ռոման», «Զենիթը» և այլ ակումբներ։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ