«Տոտենհեմի» ավագ Հյոն Մին Սոնը կարիերան կշարունակի «Լոս Անջելեսում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
MLS-ը ներկայացնող ակումբը հարավկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերը համաձայնեցրել է ու նրա տեղափոխության համար կվճարի ավելի քան 15 միլիոն եվրո։ Կողմերը շուտով կստորագրեն ու կփոխանակեն անհրաժեշտ փաստաթղթերը։
33-ամյա վինգերն ընդունել է ամերիկյան ակումբի առաջարկն ու «Տոտենհեմի» հետ չի վերադառնա Լոնդոն։ Ակումբը շրջագայության էր Ասիայում:
Սոնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2015թ. օգոստոսից, 454 խաղում խփել է 173 գոլ, կատարել 101 ասիստ։


