Ֆլորիան Վիրցն ու «Լիվերպուլն» ամբողջական համաձայնության են եկել, հաղորդում է իսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գերմանիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպանն անգլիական գրանդի հետ պայմանագիր կնքելու համաձայնություն է տվել: Վիրցն իր տրանսֆերի համար «Բավարիայի» ու «Լիվերպուլի» միջև պայքարում նախապատվությունը տվել է անգլիական գրանդին:
«Բայերն» արդեն տեղյակ է 22-ամյա ֆուտբոլիստի որոշման մասին: Ակումբները սկսել են բանակցել: «Լիվերպուլը» վստահ է, որ երկար տրանսֆերային սագա չի լինելու. գործարքը շուտով կկայանա: