Logo

Ռոմանո. Ուոքերը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից», բայց կմնա Անգլիայում

23:22 / 04.07.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած «Բարնլին» համաձայնեցրել է պաշտպան Քայլ Ուոքերի տրանսֆերը, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանն առաջիկա ժամերին բուժզննում կանցնի և երկարաժամկետ պայմանագիր կստորագրի «Բարնլիի» հետ:

Եթե Ուոքերը 2025/26 մրցաշրջանում մասնակցի «Բարնլիի» խաղերի 70 տոկոսին, իսկ թիմը պահի տեղը Պրեմիեր լիգայում, «Մանչեսթեր Սիթին» կստանա 5 միլիոն ֆունտ:

Անգլիացին 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր իտալական «Միլանում»: 35-ամյա Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է 2017 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ